Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Սա, այնուամենայնիվ, պայքար է հայ մնալու համար»

«Սա, այնուամենայնիվ, պայքար է հայ մնալու համար»
22.05.2022 | 09:21

Եվ մի փորձեք ձեր կաշառասուն ձայներով համոզել, որ հանրահավաքների նպատակը հին թալանը պահպանելու համար է, բողոքավորներն էլ մի քանի հազար դրամի համար համաձայնել են կոկորդը քերելու աստիճան բղավել. «Նիկոլ, հեռացի՛ր»:

Հարց՝ իսկ ինչու՞ չեք խոստովանում, որ ձեր վայրենաբարո արձագանքն այս ամենին, այո՛, թալանը պաշտպանելու համար է, բայց՝ նոր թալանը, ձե՛ր թալանը: Արդեն քանի օր շրջանառվում է այն միտքը, որ «փրկիչների շարքերում ավելի ու ավելի շատ է հնչում արևմտահայերենը. դրանք արտասահմանից ընդդիմությանը օգնելու եկածներն են»: Իսկ ձեր մտքով չանցա՞վ, որ նրանք հիմնականում արցախյան գոյամարտի բովով անցած ազատամարտիկներն են, ովքեր նոր չէ, որ Հայաստանում են, ժամանակին կռվել են Արցախի համար, հիմա էլ պայքարում են հայրենիքը հայ պահելու համար:

Իրականությունն այն է, որ սատանավայել սադրանքով մեզ բաժանեցին իրարից, տարբեր խրամատներ շպրտեցին, թշնամացրին և հիմա վայելում են իրենց արածի պտուղները, հետն էլ ներշնչում, թե «լաոն» ընդամենը Քոչարյանի թալանն է պարտակում: Իսկ էդ Քոչարյանը ոչ մի լավ բան չի՞ արել: Ավելորդ հարց, որ ներկա մթագնած ուղեղներին, միևնույն է, չի հասնի:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7619

Մեկնաբանություններ